Հայերեն


Մյունխեն 2024. տոքսիկ Նիկոլը

Քաղաքականություն

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հերթական զեղումները, այս անգամ՝ Մյունխենում, երկար-բարակ քննարկվում են Հայաստանում: Նման «ռեզոնանսի» պատճառները պարզ են: Նա ոչ թե խելացի, իմաստալից, խորքային ինտելեկտուալ օրակարգ է առաջ մղում, այլ պատասխան պահանջող, մերկացման կարիք ունեցող, երբեմն` գարշահոտ և զազրելի ստերի, կռուտիտների, մուտիտների, ֆռթոնների և որևէ ղեկավարի պատիվ չբերող այլ պրիմիտիվ մեթոդներով շարունակում է կենաց-մահու կռիվը հայի և Հայրենիքի դեմ:

Օրինակների պակաս Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից չկա:

Իր հեռանալու առաջարկին արձագանքելով, օրինակ, Նիկոլը կրկին խաբեց: Իրականում 2018-ից հետո Հայաստանում երբեք նորմալ ընտրություն չի եղել: Հերիք չէ, որ թե 2018թ. դեկտեմբերի, թե 2021թ. հունիսի ընտրությունները արտահերթ էին, դրանցից առաջինը՝ էյֆորիայի, իսկ երկրորդը՝ ցավի ընտրություններ էին: Նիկոլի օրոք ժողովուրդը երբեք սթափ վիճակում ընտրություն չի կատարել, այլ հայտնվել է կամ եռման ջրի, կամ սառը ցնցուղի տակ: Էլ չասեմ, որ 2021-ին Նիկոլի մասնակցությունն ընտրություններին շառաչուն ապտակ էր ժողովրդավարության գրված և չգրված օրենքներին:

Իր բորբոքված ուղեղում հորինելով պետություն-հայրենիք տգետ հակադրությունը՝ նա խրտնում է «կորսված Հայրենիք» ձևակերպումից՝ կրկին դիմելով դեմագոգիայի հարուստ փորձին: «Սիրենք այն, ինչ ունենք» և «Մոռանանք այն, ինչ չունենք» զրուցարանի մակարդակի պլստոցներում նա «մոռանում է» հիշատակել, որ այն, ինչ այսօր չունենք, դեռ երեկ մերն էր, որ այն դադարել է մերը լինել հենց իր պատճառով: Պետությունը հայրենիքի փոխարեն սիրելու իր նոր ցնորքի մեջ նա խուսափում է հիշատակել այն փաստը, որ հայը 2018-ի մայիսի 8-ին ուներ երկու պետություն, որից մեկը կործանվեց հենց իր պատճառով, իսկ մյուսը նա շարունակում է հանձնել մանիակալ սևեռվածությամբ: Այսօր ասում է՝ «Մոռանանք Արարատը, սիրենք Արագածը», վաղն արդեն կասի՝ «Մոռանանք Արագածը, սիրենք Արա լեռը», հաջորդ օրն էլ դա կորցնելուց հետո կասի՝ «Մոռանանք Արա լեռը, սիրենք Պլանի գլուխը»: Նրա պատկերացմամբ՝ պետությունն այն է, ինչ կմնա Հայաստանից նրա մոլագարությունից հետո:

Մի ուրիշ նոր խաղալիք, որով նա սիրում է հրապարակավ խաղալ, դիվերսիֆիկացիան է արտաքին և անվտանգային ոլորտներում: Իրականում քանիցս ապացուցել եմ, որ այն, ինչ անում է Նիկոլը դիվերսիֆիկացիայի անվան տակ, ֆիասկո է, որի արդյունքում Հայաստանը վերածվել է գեոպոլիտիկ բոմժի (без определенного места жительства՝ համաձայնեք, իսկը մեր այսօրվա վիճակի մասին է): Դիվերսիֆիկացիան իրականում լավ բան է, և մեր իշխանությունը դա, օրինակ, արել է` ստորագրելով Եվրոպական միության հետ CEPA-ն: Դիվերսիֆիկացիան իրականացնում են ոչ թե ի հաշիվ եղած ռեսուրսների, այլ ի լրումն եղածի, այնինչ այսօր մենք կորցնում ենք Ռուսաստանը և չենք ստանում Արևմուտքը (դիվանագիտական bla-bla-bla-ն հաշիվ չի):

Հիստերիկ ծիծաղ կարող է առաջացնել Փաշինյանի ցնդաբանությունը կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Բավական է ընդամենը բացել նույն Transparency International կազմակերպության վերջին զեկույցը և գրեթե բառացի կարդալ, որ Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ լրջագույն հիմնահարց (մեր բալը 47 է, այնինչ պետք է լինի առնվազն 50+): Որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը Եվրոպայի Խորհրդի երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ: Որ անգամ այն մեկ բալը, որով աճել է Հայաստանի ցուցանիշը, ըստ նույն հեղինակների, ավելի փոքր է, քան վիճակագրական ստանդարտ սխալի չափը (!):

Մի առանձին ախոռ է Արցախյան բանակցությունների մասին Փաշինյանի «զինանոցը»: Մյունխենում «նախկիններն են մեղավոր» զառանցանքը հիմնավորելու համար նա հիմնական շեշտը դրեց 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի վրա, մի քիչ էլ՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի և 2016-ից հետո տեղի ունեցած բանակցությունների վրա: Ափսոս, ներկաներից ոչ ոք նրան չհիշեցրեց 2020թ. հունվարին Կապանի ասուլիսին «Սերժի ժառանգության» ընթերցումը:

2017-ի նոյեմբերի CEPA-ն, 2009-2013 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունները, 2011 թվականի Կազանը, 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո եռաթուղթ փաթեթը և այլ, այսինքն՝ բոլոր այն միջազգային փաստաթղթերը, որոնք ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ առանց սահմանափակումների և պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով:

Առիթից պիտի օգտվեմ և բանտախցիցս դիմեմ ՀՀ 3-րդ նախագահին. պարոն Սարգսյա՛ն, այսօրվա իրականության համար (թե՛ ներքին, թե՛ արտաքին) Դուք չափից ավելի բարոյական եք: Խնդրում եմ, գտեք ձևը հրապարակելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծն Արցախյան կարգավորման մասին:

Մեկ ուրիշ հիասքանչ «կռուտիտ» Մյունխենում Նիկոլն արեց՝ համեմատելով գլոբալ անվտանգության խնդիրները Հայաստանի գլխին կախված վտանգների հետ (առաջին անգամ այս հնարքին նա դիմել էր The Telegraph-ին տված հարցազրույցում): Պատկերացրեցիք, չէ՞, որքան մանկամիտ պիտի լինել մտածելու համար, որ, օրինակ, միջուկային հնարավոր պատերազմի մասին տեսական խոսակցությունները Ռուսաստան-Արևմուտք գլոբալ բախման ֆոնին բերել համեմատել հայ-ադրբեջանական ողջ սահմանին առկա լարվածության, հանձնված գերակա դիրքերի, օկուպացված ինքնիշխան տարածքների և չդադարող զոհերի հետ… Հաա, մոռացել էի, որ մենք այնքան անվտանգ ենք, որ սեփական տարածքում կառուցվող գործարանն անգամ տեղափոխում ենք՝ անվտանգությունից ելնելով:

Երևի միակ բանը, որ նա ճիշտ էր ասում, դա անդադար սովորելու անհրաժեշտության մասին էր: Սակայն այստեղ էլ մի բայց կա. Կլինի՞ մեր Հայրենիքի, մեր զավակների, մեր կյանքերի և մեր արժեքների հաշվին չսովորես «վարչապետ աշխատել»: Թող գնա, որ մեզ ղեկավարեն մարդիկ, որոնք քեզանից շոշափելիորեն ավելի սովորած են, ունակ և խելամիտ:

Մի խոսքով, Մյունխենում հայերի հետ Նիկոլի հանդիպման թե բովանդակությունը, թե ֆորմատն ապացուցում են, որ Նիկոլը տոքսիկ է: Իրեն հավատալը՝ տոքսիկ է, իր հետ հանդիպելը՝ տոքսիկ է, իր հետ ասոցացվելը՝ տոքսիկ է:

Կասկած չունեմ, որ հենց «մավրն» ավարտեց իր սև գործը, նրան դեռևս գուրգուրող Արևմուտքն անգամ արագ կազատվի նման թունավոր ակտիվից:

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
22.02.2024 թիվ

Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները
Ամենադիտված