Հայերեն

Թուրքիան նախազգուշական քայլեր է անում Ռուսաստանի դեմ

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ / Թուրքիայի իշխանությունները ռուսական մատակարարներին զրկել են ցորենի, եգիպտացորենի եւ արեւածաղկի անմաքս ներմուծման իրավունքից: Այդ ապրանքների ներմուծումը Ռուսաստանից գրեթե դադարեցված է: Ռուսական ցորենից 130% մաքս է գանձվելու, ինչն անհնար է դարձնում մատակարարումը:
Փորձագետները նշում են, որ Անկարայի որոշումը կարող է պատասխան լինել Ռուսաստանին, որը մինչեւ հիմա իր շուկան չի բացել թուրքական բանջարեղենի՝ մասնավորապես լոլիկի եւ մրգերի համար:
Ռուսաստանը թուրքական կազմակերպությունների համար չի բացել իր շինարարական շուկան, չնայած թուրք շինարարներին վերադարձնելու Պուտինի խոստումը Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ մարտի 9-ին Մոսկվա կատարած այցի գլխավոր ձեռքբերում էր հայտարարվել:
Չնայած Պուտինը հայտարարում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Մոսկվան դեռ սպասում է եւ ուշադիր հետեւում, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայի եւ Թուրքիայի հարաբերություններում, որոնք սրվել են եվրոպական քաղաքներում թուրք քաղաքական գործիչների ելույթներն արգելելուց հետո:
Ռուսաստանը սպասում է նաեւ Թուրքիայի սահմանադրական հանրաքվեին, որից հետո Էրդողանը կամ սուլթանական լիազորություններ կստանա, կամ էլ կպարտվի: Երկու դեպքում էլ Էրդողանը կարող է դադարել համաշխարհային ուժային կենտրոնների գործընկերը լինել: Ռուսաստանն էլ չի կարող խաղադրույք անել Էրդողանի վրա, որի ճակատագիրը դեռ հայտնի չէ:
Մոսկվան հավանաբար մի քանի հավանական սցենար է քննարկում եւ պլան Բ ունի, եթե Թուրքիայի գործերը լավ չընթանան, եւ Թուրքիայի ամբողջականության հարց ծագի: Այդ հարցը կարող է ծագել մերձավորարեւելյան կարգավորման համատեքստում:
Հնարավոր է, դրանով է պայմանավորված, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարություն է արել հայ-թուրքական բանակցությունների վերսկսման հնարավորության մասին: Նա ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել, եթե Թուրքիան ու Հայաստանը բանակցություններ սկսեն:
Հայաստանը մինչեւ հիմա չի ճանաչել Թուրքիայի սահմանները, որոնք գծվել են 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով: Ի դեպ, Լավրովի հայտարարությունն արվել է մարտի 16-ին, այն օրը, երբ 1921 թվականին ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը: Հնարավոր է դա ակնարկ էր, որ եթե Մոսկվան հրաժարվի պայմանագրերից, Թուրքիայի սահմանները մեծ հարցականի տակ կհայտնվեն:
Թուրքիան չի կարող չնկատել, որ Ռուսաստանը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին, այդ թվում՝ ռուս-թուրքական պայմանագրերի հնարավոր չեղարկմանը կամ վերանայմանը: Այդ պայմանագրերը ստորագրվել են որոշակի ժամկետով եւ պարբերաբար երկարաձգվում են, եւ Մոսկվան կարող է մի օր չերկարաձգել պայմանագիրը, եթե վտանգ զգա:
Թուրքիան նման կերպ զգուշացնում է Ռուսաստանին, որ կարող է քայլեր ձեռնարկել: Ռուսական գլխավոր ապրանքներից մեկի՝ ցորենի անմաքս ներմուծումը չեղյալ անելը կարող է նախազգուշական քայլ համարել:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված