Հայերեն

«Չեմ հավատում, որ Արամս էր, սպասում եմ, որ գալու է, դա է ուժ տալիս». բժիշկ Արամ Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Ջրականում, ամփոփվել Եռաբլուրում 11 ամիս անց. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարև, Սասունցի Դավիթ: Դու շատ համարձակ, ներողամիտ, ազնիվ և քաջ ես: Ես կցանկանայի, որ իմ ընկերը լինեիր, սովորեիր մեր դասարանում: Ես կսովորեցնեի քեզ գրել, կարդալ, և դու կիմանայիր, որ Մսրա Մելիքի նման խարդախները միշտ պարտվում են: Եվ դու չէիր ընկնի Մսրա Մելիքի ծուղակը: Այսպիսով, ավարտում եմ նամակս: Քեզ հարգող, միշտ հիշող Ստեփանյան Արամ»: Արամը 2005 թ.-ին՝ երրորդ դասարանում նամակ է գրել Սասունցի Դավիթին: Նամակի վերջում ավելացրել է ամսաթիվն ու հայրենի քաղաքի՝ Արտաշատի անունը: Տարիներ անց մայրիկը գտել է նամակը, մասունքի պես պահում է այն: Աշխույժ ու ակտիվ Արամը հայրենասեր էր, ընկերասեր, արդարամիտ, ճշմարտության համար պայքարող: «Չնայած աշխուժությանը, ամեն ինչի մեջ չէր ընկնում, փորձում էր շատ լսել, երբ պետք էր, խոսում էր: Կռվարար չէր, հակառակը՝ սիրում էր բոլորին հաշտեցնել: Դպրոցում լավ էր սովորում: Եվ անգամ կարող էր ուղղումներ անել: Օրինակ՝ մի օր քիմիայի ուսուցչուհուն ասել էր, որ խնդիրը սխալ է գրել, պատասխանն էլ սխալ է ստացվելու: Դե, ուսուցիչներն էլ չեն սիրում, երբ իրենց ուղղում են»,զրույցի ժամանակ ասում է տիկին Ջավահիրը՝ Արամի մայրիկը:

Նրա խոսքով, ինչպես ուսուցիչները ներկայացնում էին դասը, նույն կերպ Արամը մատուցում էր, գիրքը կարող էր չբացել: «Առարկաներից սիրում էր Հայոց պատմությունը: Շատ էր սիրում, երբ իր համար ընթերցում էի, ավելի լավ էր ընկալում: Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ էի ընթերցում, հաճույքով լսում էր: Սիրում էր մաթեմատիկան: Հինգ տարեկանում մինչև իննի աղյուսակը գիտեր: Պապիկն էր սովորեցրել: Անգիր անել չէր սիրում, պետք է հասկանար այն, ինչի մասին գրում էր, այն, ինչ պատմում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արամի մայրիկը:

Դպրոցին զուգահեռ Արամը նաև սպորտի է հաճախել, բայց ըմբշամարտից հրաժարվել է և ստիպել ծնողներին իրեն շախմատի տանել: «11 տարեկան էր, ուսուցիչն ասաց, որ ավելի վաղ տարիքից պետք է շախմատի հաճախել: Հետո հավելեց՝ երկու հարց կտամ, եթե հասկանամ, որ ընդունակ է, կվերցնեմ իրեն որպես աշակերտ: Արդյունքում Արամը սկսեց հաճախել շախմատի դասերի: Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան դպրոցի անունից մասնակցել են շախմատային մրցաշարերի, իրենց՝ երեք տղայից և մեկ աղջկանից կազմված խումբը երեք անգամ մեդալի է արժանացել: Վերջին անգամ մրցումների էին մասնակցում Արցախում: Բժշկական համալսարանում սովորելու տարիներն էլ շախմատային մրցումների էր մասնակցել, մեդալի արժանացել»: Դեռ ատամհատիկին է Արամն ընտրել բժշկի մասնագիտությունը: Տիկին Ջավահիրի խոսքով, որդին նաև շատ էր ազդվել, երբ տարիներ առաջ սխալ վիրահատության հետևանքով պապիկը կուրացել էր:

«Ասում էր՝ այնքան լավ բժիշկ պետք է լինեմ, որ նման սխալներ թույլ չտամ»: Արամն ընդունվում է Բժշկական համալսարան, ինչն ընտանիքի համար մեծագույն ուրախություն էր: «Սիրում էր բարձր կուրսերի հետ դասի նստել, երբ իրեն ասում էի, որ չի կարելի, դժգոհում են, պատասխանում էր՝ մա՛մ, ինձ հետաքրքիր է»: Արամը սովորում էր ռազմաբժշկական ֆակուլտետում: «Ամեն տարի ռազմաբժիշկներին 2 ամսով տանում էին զորամասեր: Արդարություն էր ուզում հաստատել ամենուր, զորամասերից մեկում զինվորներին տրված ուտելիքի գույնն այլ էր եղել, իրեն դուր չէր եկել: Արամն ընդդիմացել էր, առհասարակ, փորձում էր օգտակար լինել զինվորներին ինչով կարող էր»: Տիկին Ջավահիրի խոսքով, 2019 թ.-ի քննություններից մեկի պատասխանները դասախոսը լիարժեք չի համարում, քննությունը չի նշանակում:

«Արամին զորակոչեցին ծառայության: Կարգն էր այդպիսին: Ծառայելուց հետո պետք է վերադառնար, հանձներ իր քննությունը: Մեկնեց Ջրական՝ որպես ռազմաբժիշկ: Արամս տարված էր վնասվածքաբանությամբ: Ընտրել էր այդ մասնագիտացումը: Վնասվածքաբան-օրթոպեդ Լևոն Ժամագործյանի հետ երեք անգամ մասնակցել է վիրահատությունների: Տղաները պատմում են, որ եթե ձեռքի տակ գործիքներ ունենար, հենց մարտի դաշտում վիրահատություններ կաներ, կապում էր, ֆիքսում վնասվածքները, օգնում բոլորին»: Սկսվեց պատերազմը: «Նախքան պատերազմական օրերի մասին պատմելը, նշեմ, որ Արամս պետք է արձակուրդ գար, սակայն օրերը «հավաքում» էր, որպեսզի եղբոր նշանդրեքին տանը լիներ: Ինձ հետ զրույցում նաև հասկացրեց, որ իր ընկերուհու տուն էլ պիտի գնանք: Ուրախությանս չափ չկար: Օգոստոսին զանգեց, ասաց, որ ուզում է հետախուզության դասակում ծառայությունը շարունակել: Հարցրեցի, թե ինչու, ասաց, որ դեռ մտածում է, բայց օրդինատուրա ընդունվելու ժամանակ դա արտոնություն կդառնա անվճար սովորելու համար: Ընթացքում զրուցում էինք, իրեն ավագ սերժանտի կոչում էին տալու, հրամանը գալու էր սեպտեմբերի 25-ին, այդ ժամանակ էլ սերժանտի կոչումով պետք է տուն գար:

Սեպտեմբերի 23-ին զանգեց՝ մա՛մ, շատ խառն եմ, կզանգեմ: Բայց գլխի չէի ընկնում, թե ինչ է կատարվում: Հետո արդեն իմացանք, որ սեպտեմբերի 25-ին իրենց զորամասից հրետանին դուրս են բերել, թաքցրել, բայց դրա տեղը թշնամին ևս իմացել է: Սեպտեմբերի 27-ին արդեն եղբորն է զանգել՝ ապե՛ր, կռիվը սկսվել է, մամայենց լավ կնայես: Երբ եղբայրը հարցրել է, թե որտեղ է, արձագանքել է՝ տարբեր տեղեր, չեմ կարող ասել: Մեծ տղաս ասել է, որ ջոկատով կմիանան իրենց, իսկ Արամը խորհուրդ է տվել՝ ապե՛ր, զգույշ կլինես: Արամը վստահ էր, որ եղբայրը գնալու է իր մոտ»: Երկրապահների խմբով տիկին Ջավահիրի ավագ որդին սեպտեմբերի 30-ին արդեն Ջրականում էր: «Տղաներն անտառներում են եղել, թփերում, Արամն իր ընկերներին ասել է՝ եթե մեզ ձայն տան, մինչև եղբայրս անունը չտա, դուրս չենք գալու, գիտեմ, որ եղբայրս ջոկատով գալու է: Եվ միայն Զորոյի անունը լսելուց հետո են տղաները թաքստոցից դուրս եկել: Սեպտեմբերի 29-ին ինձ հետ խոսել է՝ մա՛մ, հեռախոսիս քարտը և իմ բանկային քարտը անվավեր ճանաչիր, որովհետև դուրս ենք եկել զորամասից ու ամեն ինչ թողել այնտեղ, թող օտարի ձեռքը ոչինչ չընկնի: Արամն ասաց, որ թշնամին մտել է զորամաս, իսկ զինվորները կարողացել են հակառակ կողմից դուրս գալ: Կարող ենք, չէ՞, կասկածներ ունենալ, որ թշնամին հստակ իմացել է, թե ուր է գալիս»:

Հոկտեմբերի 1-ին մայր ու որդի զրուցել են: Տիկին Ջավահիրն ասում է՝ որդու ոգին տեղն էր, մեկ րոպե անգամ չի մտածել նահանջի մասին: Արամի ավագ եղբայրը շրջափակման մեջ է հայտնվել 12 օր, իսկ Արամի ուղղությունը դեպի Ջրական էր, նշել է, որ շատ լավ տղաների հետ է ծանոթացել: Նախքան այդ հասցրել է լինել Կարմիր շուկայում և այլ վայրերում, օգնություն ցույց տալ զինվորներին: Կյանքեր է փրկել, իր ձեռքերի վրա նաև զինվոր է մահացել, ինչն ընկերների խոսքով մեծագույն ցավ էր Արամի համար, որ չկարողացավ փրկել, որ ինչ-որ բան անելն իր ուժերից վեր էր: Ճակատագի՞ր է, թե՞ ինչ, բայց երկու եղբայր իրար մոտ են եղել, մի քանի դիրք այն կողմ, բայց անտեղյակ եղել դրանից: Մայրիկի խոսքով, չեն ունեցել ռացիա, անհրաժեշտ իրեր, զենք:

Հոկտեմբերի 3-ի լուսադեմին Արամը Ջրականում անմահանում է, ասում են, որ ձեռնամարտի են բռնվել թշնամու հետ: Արամը տուն է «վերադառնում» 11 ամիս անց: Մի քանի ԴՆԹ հետազոտություն է իրականացվել, բայց, ի վերջո, ընտանիքը Սևանի դիահերձարանում է «գտել» որդուն: Արամը ճանաչելի չի եղել, մայրիկի խոսքով, ասել են. «Ձեր որդին է, եթե «չվերցնեք», եղբայրական գերեզմանատանը կհուղարկավորենք»: Բժիշկ Արամի մասին զրույցը լուսավոր, ցավոտ, բազում անպատասխան հարցերով ստացվեց: «Մինչև հիմա չեմ հավատում, որ Արամս էր, սպասում եմ, որ գալու է, երևի դա է ուժ տալիս: Չգիտեմ՝ մայրական սի՞րտս է, թե՞ ինչ, բայց չեմ հավատում: Անընդհատ խոսում եմ իր հետ, բայց կարոտը խեղդում է: Մի խոսք ուներ, ասում էր՝ մեր երկիրը դեպի լավը պետք է փոխեմ, չգիտեմ, թե ինչո՞ւ էր նման բան ասում»:

Հ. Գ. - Արամ Ստեփանյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և ԵԿՄ-ի «Հայրենիքի պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

639c9eba5055928930cb961c96f9526e.jpg

8a36c411ac75c35efbb2f885bdb2ffe8.jpg

ca428740df9dde9fbf5f726572838d87.jpg

ca3e54294e08a61d2fee0a87bc76c89c.jpg

95ed10becf6e93c978aa93b3e98bb1dd.jpg

4f7d8a1bf43e386ef7fcffc064b7042b.jpg

4a04fee1413261f4855e6ffa52ce9ec9.jpg

2add9b7276cfa8d63bb3c4b6a8fd07b4.jpg

b10837c767f82ab43f6d38ffb826acf7.jpg

4775735fee3210151b5ef85e6ec4bff0.jpg

0f47897c4dca81d268d150399f5288b2.jpg

6af8d3f49810df996ec28f7cc2a91f1d.jpg

56f22cee7703cdfd6c48740a489ff2a0.jpg

0fac6f3005ba1b59682c7b0b1b7aef9f.jpg

726f95b3c0eafedfc789fdf2e80b591a.jpg

6de2e3ad801a7c3f164faa7e0f28d8ff.jpg

Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված