Ողբերգական մահ և նոր իրողություն
Բաց մի թողեք1in.am / Ակնհայտ է, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի ողբերգական մահը բավական մեծացրել է նախընտրական օդում առանց այդ էլ կուտակված լարվածությունը, որ առկա էր առերևույթ ընդհանուր առմամբ հանդարտ ընթացող նախընտրական զարգացումներում: Սարգսյանի մահվան հանգամանքը արդեն իսկ դարձել է բավական բուռն քաղաքական ներգրավումների առարկա, ընդ որում՝ ամենատարբեր դիրքերից և ամենատարբեր վեկտորներով, ուղղակի թե անուղղակի:
Իրավիճակը լուրջ է ընկալում նաև իշխանությունը, ինչը վկայում է իրավապահների գործողությունները առնվազն հայտարարությունների մակարդակում: Նրանք հայտարարել են, որ Հաց բերողի մահվան հանգամանքները պարզելու իրավական գործընթաց են սկսել, կատարում են քննություն, որին օրենքի սահմաններում մասնակցելու հնարավորություն են ընձեռում նաև Արթուր Սարգսյանի հարազատներին կամ նրանց համար վստահելի անձանց: Հայտարարություն է եղել նաև միջազգային փորձագետների ներգրավելու մասին:
շարունակությունը՝ կայքում