ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը Ուկրաինա հակամարտությունը դաշինքի հետ անխուսափելի կդարձնի․ Պեսկով
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զորքերը մուտք գործեն Ուկրաինա, ապա կարող ենք խոսել ոչ թե հակամարտության հնարավորության, այլ դրա անխուսափելիության մասին:
Մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրավիճակը նույնկերպ պետք է գնահատեն ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրենց շահերին, իրենց քաղաքացիների շահերին», - հայտարարել է Պեսկովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ չի բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: