Բողոքի երթը մեկնարկեց․ Տեսանյութ
ՀասարակությունԱզատության հրապարակում մեկնարկել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթը: «Մարդասպան», «Սերժիկ հեռացիր», «Հաց բերողին սպանել են», «Արթուր», վանկարկելով ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ներկայացրեց իրենց պահանջները` նշելով, որ Արթուր Սարգսյանը պետք է հուղարկավորվի Եռաբլուրի պանթեոնում և պատասխաատվության ենթարկվեն Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղավոր բոլոր մարդիկ:
Հիշեցնենք, որ «Հաց բերող»՝ Արթուր Սարգսյանը մահացել էր մարտի 16-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում։