Հայերեն

Գազի սակագինը կնվազի՞

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս, ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ այս պահին Հայաստանում գազի սակագինը նվազեցնելու ռեսուրսներ դեռ չկան, իսկ ով որ կարող է նվազեցնել, թող ասի, թե ինչպես է մտադիր դա իրականացնել։
Նման հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում ոլորտի փորձագետների մոտ, քանի որ գազի սակագնի իջեցման բազում չօգտագործված կամ «անտեսված» եղանակներ կան: Այսօր դրանցից միայն երկուսին կփորձենք անդրադառնալ:
Էներգետիկ–փորձագետ Էմիլ Սահակյանը, ով նաև գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ է եղել, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ առաջինը հարկավոր է գազի փոխադրման մայրուղային ցանցերի համակարգում գրանցվող «կորուստների» պատմությունը վերանայել:
«Պաշտոնական ցուցանիշների համաձայն` այն կոչվում է գազատարների տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ, որը տարեկան կազմում է մոտ 100 մլն խորանարդ մետր: Եվ ՀՀ կառավարության 2007 թ.–ին հաստատված մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոնակարգի համաձայն, կարող են որոշակի տեխնոլոգիական գործողությունների հետևանք լինել: Սակայն տերմինաբանության մեջ օգտագործվող «անխուսափելի» բառը մի կողմից` զարմանք է առաջացնում, իսկ մյուս կողմից այնպիսի պատրանքային իրավիճակ է առաջացնում, թե այդ կորուստների դեմ որևէ կերպ պայքարել հնարավոր չէ»,– ասաց Է. Սահակյանը:
Ի դեպ, գազի ընդհանուր համակարգը կազմված է երկու տարբեր՝ տեղափոխման և բաշխման համակարգերից: Գազի տեղափոխմամբ զբաղվում է «Արմտրանսգազ» կազմակերպությունը, որտեղ էլ գազի տեղափոխման ժամանակ գրանցվում են այսպես ասած՝ «գազի կորուստները»: Իսկ հետագայում արդեն պաշտոնական փաստաթղթերում այն ամրագրվում է որպես՝ «տեխնոլոգիական անխուսափելի կորուստ»:
«Նման բան իրականում գոյություն չունի և տեղափոխման ցանցերում կորուստներ չեն կարող լինել: Այն մտածածին, օդից վերցված և հորինված բառ է, որն օգտագործվում է «Գազպրոմ Արմենիայի» հաշվետվություններում գազաբաշխիչ ցանցում աշխատող անձնակազմին պաշտպանելու և մյուս կողմից էլ տպավորություն ստեղծելու համար, թե այդ կորուստները, իբրև թե, անխուսափելի են և դրա դեմ պայքարելը փաստացի անիմաստ է»,– ասաց Է. Սահակյանը:
Փորձագետը համոզված է, որ գազի ոլորտի պատասխանատուները շահարկելով հասարակության անտեղյակությունն այս հարցի մասին, արդեն երկար տարիներ է, ինչ այդ կորուստները մտցրել են գազի տարեկան հաշվետվություններում, սակայն իրականում գազի բարձր ճնշման տեղափոխման ցանցը պետք է ամբողջությամբ հերմետիկ լինի և տեսականորեն պետք է որևէ կորուստ չլինի: Իսկ այս դեպքում նման կորուստների ներառումը ընդհանուր հաշվեկշռի մեջ բերում է նրան, որ գազի սակագինը արհեստականորեն ուռճացվում է:
Մեկ ուշագրավ համեմատություն ևս: Եթե Հայաստանում գազի տեղափոխման խողովակաշարի երկարությունը նույնիսկ մոտ 1000 կիլոմետր լինի, ապա Ռուսաստանում այն տասնյակ հազարավոր կլիոմետրերի է հասնում, իսկ տեղափոխվող գազի ճնշումն էլ երկու անգամ ավելի մեծ է: Եվ եթե Ռուսաստանում նույնպես Հայաստանի նման կորուստները 3–4% կազմեին, ապա այդ երկրում ֆինանսական լուրջ կորուստներ կարձանագրվեին:
Փորձագետը «հուշում է», որ Հայաստանի գազային տնտեսության գազաբաշխման ցանցում տեխնոլոգիական կորուստների վերանայման խիստ պահանջ է հասունացել, քանի որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի այդ օդից ծնված կորուստները նվազագույնը 90%–ով կրճատվեն:
«Այդ կորուստները անհիմն են և եթե հաշվի առնենք գազի գնման սակագինը, ապա կրճատելով կորուստները, համակարգի փոփոխական ծախսերը տարեկան կտրվածքով կկրճատվի առնվազն 150 միլիոն դոլարով: Դրա հետևանքով սպառողներին մատակարարվող գազի մեկ խորանարդի սակագինը համապատասխանաբար հնարավոր կլինի նվազեցնել նվազագույնը 5 դրամով»,– ասաց Է. Սահակյանը:
Մյուս հարցը, որը կրկին անհապաղ վերանայման կարիք ունի, գազի սակագնի հաշվարկման մեթոդաբանությունն է: Այն ամրագրված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թ.–ի որոշմամբ: Համաձայն այդ որոշման, գազի համակարգում փոխադրման, բաշխման և կարգավորման սակագները հաշվարկվում են կրկին հաշվի առնելով համապատասխան ցանցերի «կորուստները»: Այսինքն, որքան այդ կորուստների չափն ավելանում է, համապատասխանաբար ավելանում են նաև գազի բաշխման, տեղափոխման և կարգավորման ծախսերը:
«Այսինքն` գազի կորուստների ավելացումը ֆինանսապես ձեռնտու է գազամատակարարմամբ զբաղվող ընկերությանը: Եվ այդ պայմաններում ծիծաղելի է սպասել, որ գազի համակարգի աշխատակիցները համակարգի կորուստները նվազեցնելու ուղղությամբ որևէ ջանք գործադրելու ցանկություն կունենան, քանի որ դրանք անմիջականորեն կապված են համակարգի աշխատողների աշխատավարձերի չափերի հետ: Եվ այդ է պատճառը, որ նրանք ամենևին էլ շահագրգռված չեն այդ համակարգի «կորուստները» վերացնելու հարցում»,– ասաց Է. Սահակյանը:
Փորձագետը համոզված է նաև, որ անհրաժեշտ է անհապաղ վերանայել նաև այդ կորստաբեր մեթոդաբանությունը և այնտեղ նոր դրույթ ավելացնել, որ գազի համակարգի աշխատակիցների կողմից կորուստները չվերացնելու դեպքում նրանց համապատասխան ֆինանսական պատասխանատվության ենթարկեն: Այս երկու կետի վերանայման դեպքում Է. Սահակյանը վստահ է, որ հնարավոր կլինի սպառողներին մատակարարվող գազի սակագինը առնվազն 10 դրամով նվազեցնել:


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան
Ամենադիտված