Հրապարակվել է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հայկական զինուժի կողմից բերման ենթարկված ադրբեջանցի դիվերսանտի լուսանկարը, ով այս գիշեր ներթափանցել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի տարածք։
Այսօր առավոտյան գրել էինք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնք են ներխուժել երկու ադրբեջանցիներ, որոնցից մեկին հայկական կողմը բռնել է, մյուսը կարողացել է փախուստի դիմել։
ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Նախաքննությունը շարունակվում է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live