11-ամյա աղջիկը հղիացել է
ԱշխարհՄեծ Բրիտանիայում ոստիկանությունը քննում է 11-ամյա աղջկա գործը, որը հավակնում է դառնալ երկրի ամենաերիտասարդ մայրիկը, գրում է The Independent պարբերականը:
Աղջկա անունը չի հրապարակվում՝ գաղտնիության իրավունքի սկզբունքով: Հայտնի է, սակայն, որ երեխայի հայրը մեծ է իր ընտրյալից ընդամենը մի քանի տարով։ Հաղորդվում է, որ 11-ամյա աղջնակը պատրաստվում է ծննդաբերել «մոտ ապագայում»:
2014թ.-ին Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ մայրիկի կոչումը ստացել էր Լոնդոնի 12-ամյա բնակչուհին: Ընդ որում՝ երեխայի հայրն այդ ժամանակ 13 տարեկան է եղել:
Ի դեպ, 2006թ.-ին Բրիտանիայի ամենաերիտասարդ մայրիկ համարվող Թրեսա Միդլթոնը, որը ծննդաբերել էր իր առաջնեկին 12 տարեկան հասակում՝ հարազատ եղբոր կողմից բռնաբարվելու արդյունքում, 2017թ.-ի փետրվարի 14-ին հայտարարել է, որ սպասում է երկրորդ երեխային՝ իր ընկերոջից: Թրեսա Միդլթոնը նաև հեղինակել է գիրք, որում պատմել է իր ապրումների մասին: