Անհայտ կորած 25 զինծառայողների հարազատները մարտ-ապրիլի համար ևս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում որոշեց 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության (300 հազար դրամ) տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. ապրիլ ամիսը ներառյալ: Խոսքը 25 անհայտ կորած զինծառայողի մասին է:
Այսօր գործող կարգավարումներով այդ աջակցությունը պետք է կատկացվեր մինչեւ փետրվարը ներառյալ:
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 25 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսների համար կազմում է 15.000.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին: