Դիտավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են.
«Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 11:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ»։