Բաքուն դատապարտել է Եվրախորհրդարանի բանաձևը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն դատապարտել է Եվրոպական խորհրդարանի զեկույցը, որը կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել նավթի ու գազի ներմուծումը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ տարեկան զեկույցը»։ Ցավոք, այս զեկույցը, արտաքին և անվտանգության քաղաքականության նկատմամբ մակերեսային մոտեցում ցուցաբերելով, նաև ցույց է տալիս, թե ինչպես են Եվրախորհրդարանի անդամները հանդիսանում պոպուլիստական քաղաքականությանը պատանդը, և որքան հեռու են նրանք մեր տարածաշրջանի նկատմամբ ճիշտ ռազմավարական մոտեցում մշակելուց»,- նշել է Հաջիզադեն: