Աննա Հարությունյանը Սոս Ջանիբեկյանի հետ հարսանեկան զգեստով լուսանկարների շարք է հրապարակել
Life
Աննա Հարությունյանը ֆիլմ է նկարահանում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի սպորտային կարիերայի մասին։
Հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել է, որ Ավդալյանն իրեն միշտ տպավորել է ուժի և կանացիության համադրության շնորհիվ ու կարողացել է ծանրամարտի մասին շատ կարծրատիպեր կոտրել:
Օրեր առաջ դերասանուհին Ինստագրամի իր էջում Սոս Ջանիբեկյանի հետ հարսանեկան զգեստով լուսանկարների շարք է հրապարակել և մակագրել․ «Մեդալի հակառակ կողմում նաև Սերն է»։
Նշենք, որ տևական ժամանակ էր դերասանուհին չէր նկարահանվում և զբաղվում էր ռեժիսուրայով՝ ակտիվ վարելով իր միկրոբլոգը: