Հայերեն

Լուսիան շարունակում է սպասել հորը, որը «հեռու Արցախում դեռ աշխատանքի է»...

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Երեխան, որ զինվորական համազգեստով մարդ է տեսնում, ասում է «պապան հեռու տեղից եկել ա», որովհետև մինչ օրս նրան ասում ենք պապան հեռու է, Արցախում է, գործի է գնացել»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Արցախի Կարմիր գյուղից տեղահանված և Արմավիրի մարզում ապաստանած Մարգարիտա Հարությունյանը։ Նրա եղբայրը՝ ՊԲ ավագ լեյտենանտ Անդրանիկ Հարությունյանը, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ զինադադարից րոպեներ առաջ։ 

«Անդրանիկին ազատ ժամանակ տեսնել հնարավոր չէր, իր գիտակցական ամբողջ կյանքը նա նվիրել է ծառայությանը։ Պայմանագրային էր, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած անձնվիրության համար ստացել է զինվորական կոչում։ 2023-ի սեպտեմբերին արձակուրդում էր։ Մեզ համար անսովոր հաճելի էր, որ վերջապես տանն է։ Բայց ուրախությունը կարճ տևեց, քանի որ սեպտեմբերի 16-ին «համար 1» հրամանով նորից գնաց մշտական տեղակայման վայր»,- պատմում է հերոսի քույրը։

Իրավիճակով պայմանավորված երիտասարդ սպան և իր ստորաբաժանումը բարձրանում են դիրքեր՝ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի ուղղությամբ։ Սա այն տարածքն է, որտեղ իրադրությունը մշտապես լարված է եղել Քարագլուխ բարձունքի անկումից հետո։

«Զանգում էր, խոսում էինք առօրյայից, ծառայությունից էինք հարցնում։ Հաճախ կնոջ՝ Արմինեի ու դստեր՝ Լուսիայի հետ էր խոսում։ Վստահեցնում էր, որ ինքը լավ է, իր մոտ ամեն բան կարգին է։ Սեպտեմբերի 19-ին ես դպրոցում էի, դասավանդում եմ, Անդրանիկը զանգեց, որպեսզի միանգամից բաց հարցեր չտար, ասում էր՝ «ամեն ինչ նորմա՞լ ա»: Որպեսզի աշակերտների մոտ խուճապ չառաջացնեի, ասացի, որ մեզ մոտ էլ հանգիստ է, ուղղակի Հարավի ուղղությամբ առավոտյան կրակել են։ Շատ չանցած  պատերազմը սկսվեց»։

Անդրանիկը հմուտ զինվորական էր, տիրապետում էր ռազմարվեստի կանոններին։ Մարտական մկրտությունը ստացել էր 44-օրյա պատերազմին։ Մարգարիտան ասում է, որ եղբայրն այնքան էր կապված զինվորական կյանքին, որ հազվադեպ դեպքերում է մասնակցել ընտանեկան տոներին։ 

image_750x_65e0ba83f18d6.jpg

«Անգամ իր դստեր լույս աշխարհ գալու օրը, Արմինեին ծննդատնից դուրս գրելու ժամանակ եղել է դիրքերում, իսկ մենք հասկանում էինք զինվորականի կյանք է, իրեն հակառակը համոզել չէինք կարող, դա ապրելակերպ էր»։

Անդրանիկ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին մի քանի անգամ կարողացել է կապվել ընտանիքի անդամների հետ, անընդհատ մտածել է նրանց անվտանգության մասին, ցուցումներ է տվել, դուրս եկել կապից ու շարունակել մարտը։ 

image_750x_65e0ba9b90af9.jpg

«Հաջորդ օրը՝ կրակի դադարից հետո, ամբողջ ընտանիքով խելագարվում էինք, որովհետև կապ հաստատել չէինք կարող։ Մտածելով, որ հնարավոր է վիրավորում ստացած լինի, գնացել եմ հիվանդանոց և քրքրել բոլոր ցուցակները։ Հետո ուժ եմ հավաքել, գնացել մորգ, այնտեղ էլ անունը չեմ գտել։ Հաջորդ օրը մորաքրոջս տղան է զանգել, ասել է՝ «պապայիդ ասա, թող իջնի շենքի բակ»։ Զգալով, թե ինչ պետք է ասի, ես էլ, հարսս էլ իջանք։ Պապանձվել էինք, բոլորս իրար էինք նայում, չնայած, որ լռությունից արդեն պարզ էր։ Ասաց, որ անունը թարմացված ցանկում է եղել»,- արտասվում է Մարգարիտան, նշում, որ այդ վայրկյանին իր ընտանիքը պարտվեց պատերազմում ու կորցրեց իր բաժին հայրենիքը։

«Անդրանիկը զոհվել է թշնամու դիպուկահար մահացու կրակից հրադադարից րոպեներ առաջ։ Նա անմահացավ Արցախը պաշտպանելիս ու Արցախի հողն էլ ամուր գրկեց նրան։ Մորգից անընդհատ զանգում ու ասում էին՝ «տեղ չկա, պիտի տանեք, հուղարկավորեք»։ Պատկան մարմիններն էլ ոչինչ չէին ասում, իրավիճակը քաոսային էր, չգիտեինք, որ հայաթափում է լինելու, և որ հուղարկավորումից օրեր անց էլ քաղաքում մարդ չի մնալու։ Սեպտեմբերի 22-ին Անդրանիկի մարմինն ամփոփվեց Եղբայրական հուշահամալիրում»։ 

Ավագ լեյտենանտ Հարությունյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ 
Հարությունյանների ընտանիքի երազանքը նույնն է ու անփոփոխ՝ վերադառնալ Արցախ, գրկել Անդրանիկի գերեզմանը, որտեղ չհասցրեցին նույնիսկ խունկ ծխել այդ դառն ու ծանր ժամանակներում։ 

image_750x_65e0bab19ccba.jpg

Իսկ 3 տարեկան Լուսիան շարունակում է սպասել հորը, որը, ըստ իրեն, «հեռու Արցախում  դեռ աշխատանքի է»։ 

Հունան Թադևոսյան

Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան
Ամենադիտված