Ռուսաստանում բենզինի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը վեց ամսով արգելել է բենզինի արտահանումը, հայտարարել է ՌԴ կառավարությունը «Telegram»-ի իր ալիքում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»
«Կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկել՝ գարնանային դաշտային աշխատանքների ընթացքում վառելիքի շուկայում կայուն վիճակ պահպանելու համար։ Կառավարությունը մարտի 1-օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելում է բենզինի արտահանումը»,-ասվում է հաղորդագրությունում։
Սահմանափակումները կգործեն մինչև օգոստոսի 31-ը։