Հայերեն

Ի վերուստ հեշտ չէր իմ ծնվելը․ տանկի «ստվոլի ներքո» մորս ուղեկցեցին ծննդատուն, հետո հայրս զոհվեց

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երիտասարդ բանաստեղծուհի Նանար Պողոսյանն իր ծնունդն Արցախում պատահական չի համարում։ Գարնան առաջին օրը, որ կյանքի ու ծաղկունքի սկիզբ է համարվում, անխաղաղ մի երկրում ծնվեց ինքը՝ թնդանոթների ու հրանոթների ձայների ուղեկցությամբ։ 

«1991թ. մարտի 1-ին անդադար ռմբակոծվում էր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանը: Հայրս ու հորեղբայրներս գտնվում էին ռազմի դաշտում, տանը տղամարդ չկար, իսկ ես համառորեն պիտի ծնվեի։ Այդ օրերին «օմոնները» գտվում էին Ղարադաղլու (Վարանդա) գյուղում, որի կողքով արգելված էր անցնել, քանի որ շատ վտանգավոր էր, իսկ մեր գյուղից՝ Կաղարծիից մայրիկիս Մարտունու ծննդատուն տեղափոխելու համար, պիտի անցնեին Ղարադաղլուի մոտով, որտեղ ամեն րոպե կխփեն ավտոմեքենային և ես դեռ չծնված պիտի մահանայի»,- պատմում է Նանարը: 

Մարտունում ապրող Նանարի մայրական կողմի տատը՝ դստեր ու դեռ չծնված թոռան կյանքը փրկելու համար գնացել է պարետի մոտ և խնդրել, որ կազմակերպի իրենց անվտանգ երթևեկությունը։ Մեր զրուցակցի խոսքով՝ վերջինս էլ հաշվի առնելով պատերազմի վտանգավորության աստիճանը, տանկով 7 հոգանոց զինված խումբ է ուղարկել, որ տանկի «ստվոլի ներքո»՝ ուղեկցեն շտապ օգնության ավտոմեքենան:

«Ի վերուստ հեշտ չէր սկսվել իմ լույս աշխարհ գալը, սարսափելի դժվար օրերի հետ մեկտեղ պայքարի և հայի արժանապատվության օրեր էին, որին լծված էին բոլորը՝ մեծից փոքր, հանուն մեկ միասնական նպատակի՝ Արցախի անկախության և ազատության։ Ոչ ոք չգիտեր, որ այդ սարսափելի օրերին՝ ամիսներ հետո կհաջորդեր Արցախի ազատ, անկախ ու հաղթանակած օրերը»,- ասում է նա։

Ի վերջո տիկին Լորան, Նանարին լույս աշխարհ է բերում Մարտունու ծննդատանը, իսկ թեժ մարտերում զոհվում է ամուսինը։ Արցախցի կինը միայնակ է մեծացրել իր զավակներին։ Բայց տարիները, որքան դժվար, նույնքան և հպարտության, հաղթանակի ժամանակներ էին։ 

«Մեծ պատիվ էր ինձ համար լինել անկախության սերունդ, բայց դա որքան պատիվ, նույնքան էլ պատասխանատվություն էր պահանջում, դա էր պատճառը, որ իմ գիտակցական կյանքում ինձ ոչ մի օր չեմ պատկերացրել Արցախից դուրս, դա էր պատճառը, որ անմնացորդ նվիրվեցի, կառչեցի հողին, այն հողին, որին հայրս կառչեց իր արմատներով, ներծծվեց հողի հետ, որ հողն ավելի ամրանա։ Ես հիմա եմ հասկանում, թե որքան կարեւոր էր իմ ծնունդը։ Պատերազմների ժամանակ կարեւոր են ծնունդները»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Նանարը, որ այդքան շատ էր սիրում իր ծնունդը, բռնի տեղահանությունից հետո առաջին անգամ չի նշում։ Տարեդարձ նշելու սիրտ չունի, փոխարենն օրացույցի իր ամենասիրելի տոնը՝ գարնանամուտն առիթ է, որ հիշի նրանց, իր սերնդակիցներին, որ գնացին անկախության հետևից ու մնացին Արցախի երկնքում։

«Ես շատ եմ սիրել իմ ծնունդը, իմ ծննդյան պատմությունը, որովհետեւ ես հաղթանակի սերունդ էի ու ես ամեն օր իմ օրինակով պայքարում էի այդ հաղթանակը պահելու համար, ծառայելով Արցախի Հանրապետությանը, հաճախ իմ ուժերից վեր, հաճախ համազգեստը հագիս տղերքի կողքին՝ խրամատում, մոռացած անձս, երբեք ցույց չտալով, թե ինչերի միջով եմ անցնում։ Դա էր պատճառը, որ անգամ 2020 թվականի 44-օրյա պատերազմում 1 օր չմտածեցի Արցախից դուրս գալու մասին, որ ռմբակոծված տունս կրկին վերանորոգեցի, իսկ տներիցս գոնե մեկը վաճառելն ու Արցախից դուրս կառուցելն ինձ համար պարզապես պատիվ չէր, պատիվը՝ այնտեղ ապրելն ու մեր դրոշը ամենաբարձունքներում ծածանելն էր»։ 

Նանար Պողոսյանն ուժեղ կամքով արցախցի այն աղջիկն է, որ պատիվ է ունեցել բարձրանալու Բիբլիական Արարատ լեռան գագաթն ու այնտեղ ծածանել Հայաստանի ու Արցախի դրոշները։ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները փոխել են Նանարի հասցեն։ Սակայն, ասում է նա, կոտրվել ու հանձնվել ինքը չգիտի։ 

image_750x_65e1e04fbc7b9.jpg

«Այսօր ծնունդս է։ 33-ամյա տարեդարձիս նվերը հորս գերեզմանին այցելելը կլիներ։ Ես մնացի առանց հոր, առանց հող, առանց տուն, առանց ինքնության, առանց իմ հասակակից ընկերների։ Ամեն դեպքում, պատմությունը կրկնվելու հատկություն ունի և եթե ես նորից ծնվելու լինեի, նորից կուզենայի ծնվել ու ապրել Արցախում։ Արցախի կորստով՝ մեր պայքարը ես դեռ ավարտված չեմ համարում»,- հավելեց երիտասարդ բանաստեղծուհին։ 

Հունան Թադևոսյան



Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան
Ամենադիտված