Ժամկետային զինծառայողների մոտ թմրանյութի հայտնաբերման ու օգտագործման դեպքերի նոր բացահայտումներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Armlur.am-ին հայտնի դարձավ,որ Ժ.Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկետային զինծառայող, 26.08.2023 թվականից մինչև 30.08.2023 թվականը գտնվելով լրացուցիչ արձակուրդի մեջ, 2023 թվականի օգոստոսի 29-ին ժամը 19:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրի սկզբում գտնվող չշահագործվող գազալցակայանի մոտ ծխելու եղանակով ապօրինի գործածել է կաննաբինոիդների դասին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրամիջոց, այնուհետև 30.08.2023 թվականին ժամը 15:00-ի սահմաններում գործածած վիճակում ներկայացել ծառայության։
Իսկ ահա Է.Սիմոնյանը հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի զինծառայող, 2023 թվականի սեպտեմբերի 5-ին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի Հովք բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում ծխելու եղանակով ապօրինի գործածել է կաննաբինոիդների դասին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրամիջոց, որից հետո 2023 թվականի սեպտեմբերի 7-ին թմրամիջոց գործածած վիճակում ներկայացել ծառայության։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live