Ձերբակալվել են զինվորականի վրա հարձակված տղամարդու հայրն ու եղբայրը
ՀասարակությունՁերբակալվել են Փարիզի օդանավակայանում զինվորականի վրա հարձակված տղամարդու հայրն ու եղբայրը, հայտնում է Reuters–ը։
Աղբյուրի խոսքով ահաբեկչության մեջ կասկածվողի ազգականների ձերբակալումը ընդունված պրակտիկա է։
Հիշեցնենք, որ անհայտ տղամարդը հարձակվել էր Օռլի օդանավակայանի զինվորական պարեկախմբի վրա ՝ փորձելով զենք խլել զինվորականներից մեկից, որը կրակել ու տեղում սպանել է հարձակվողին։
Ոստիկանության տվյալներով տղամարդը արմատական իսլամիստ է եղել, որի մասին իրավապահները գիտեին։