Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Ստամբուլում։
Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չանաքքալե նահանգի Ենիցե շրջանի Մարմարա ծովի ափին: Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 10,4 կմ խորության վրա։
Ինչպես X սոցցանցում հայտնել է ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան, այս պահին երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություն չկա։
«Չանաքքալեում տեղի ունեցած 4.9 մագնիտուդով երկրաշարժի հետ կապված՝ AFAD-ի և այլ կառույցների բոլոր ստորաբաժանումները սկսել են տեղում ուսումնասիրել իրավիճակը, երկրաշարժը զգացվել է նաև հարևան նահանգներում։ Այս պահին որևէ բացասական հետևանք չի գրանցվել»,-հայտնել է նա։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live