Թուրքիան ու Սիրիան ոչնչացնում են քրդերի ու ԻՊ-ի դիրքերը
ԱշխարհԹուրքիայի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, հայտնում է Gazeta-ն, հղումով թուրքական NTV-ին:
Մասնավորապես, քրդերի դիրքերին հրետանային հարվածներ են հասցվել Մանբիջ քաղաքի շրջանում, իսկ «Իսլամական պետության» դիրքերին՝ Ջարաբուլուս քաղաքի հատվածում: Սրանից ավելի վաղ Թուրքիան ավիահարվածներ է հասցրել նաեւ Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի կառավարական ուժերը հակամարտության պատմության մեջ առաջին անգամ սկսել են ռմբակոծել երկրի հյուսիս-արեւելյան շրջանները, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ: