Հայերեն


«Պարտված լիդերին ոչ ոք բանի տեղ չի դնում. նա պետք է ընդամենը գլուխը կախ կատարի այն, ինչ իրեն պարտադրում են». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարեց, թե Հայաստանի ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել ու Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ուղին է ընտրել, նշեց նաև, որ սպասում են ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի վերջնական որոշմանը: Լավրովը նաև անդրադարձել է 44օրյա պատերազմի հետ կապված Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին, դրանք անհիմն որակել և ընդգծել՝ Ռուսաստանը կարող էր պատերազմն ավելի շուտ կանգնեցնել, նման առաջարկ է արվել Նիկոլ Փաշինյանին, որը նա մերժել է: Տարօրինակ չի լինի, եթե նման սուր հայտարարություններին նաև հստակ գործողություններ հաջորդեն: Հայաստանի իշխանությունը գիտակցո՞ւմ է, թե հակառուսական նման հայտարարությունների և գործողությունների պատճառով երկու բաց պետական սահման ունեցող Հայաստանի Հանրապետությունն ինչ ճգնաժամի մեջ կարող է հայտնվել: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ ամենազավեշտալին այն է, որ մտածում ենք՝ եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, մեզ թույլ են տալու մնալ ԵԱՏՄ-ում:

«Մարդը որքան պրիմիտիվ կարող է լինել և մտածել, որ կապիտուլացված, թուրքերի կողմից նվաստացված Հայաստանին, ասենք, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը պետք է թույլ տան, որ մնա ԵԱՏՄ-ում: Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, ԵԱՏՄ-ից մեզ դուրս կանեն: Եթե Նիկոլը որոշել է ՀԱՊԿ-ից դուրս գալ, բա ո՞վ է մտածելու միայն Ռուսաստանում բնակվող 3,5 միլիոն հայերի մասին: Էլ չասենք, որ բավականին մեծ հայկական համայնք կա Բելառուսում, մեծ թվով հայեր կան Ղազախստանում: Համոզված եմ, որ ՌԴ-ն անպայման կդիմի իր գործընկերներին Բելառուսում և Ղազախստանում, որ նրանք ևս հայերի համար խնդիրներ ստեղծեն: Բայց մի կողմ թողնենք Բելառուսում և Ղազախստանում ապրող հայերին: Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է մտածում՝ Պուտինը 3,5 միլիոն հայերի հետ ի՞նչ կանի: Նիկոլը չի՞ տեսել 2008 թ.-ի օգոստոսի 8-ի վրաց-ռուսական կարճատև պատերազմի հետևանքները Ռուսաստանում բնակվող վրացական համայնքի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը

Նրա խոսքով, այսպիսի քայլեր ձեռնարկող Հայաստանը, որը փորձում է կտրուկ փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, հիանալի հասկանալով, որ այդ պարագայում փոխվելու է նաև արտաքին առևտրային և տնտեսական վեկտորը, պետք է պատրաստվեր, թե ինչ կլինի դրանից հետո: «Պետք է հասկանային, թե այդ 3,5 միլիոն հայից քանի՞սը կվերադառնան: Հայաստանի գործող իշխանությունները պետք է շատ լավ հասկանան, որ այդ հայերը, որոնք վերջին 10-15 տարվա ընթացքում ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, ևս վտանգի տակ են: Ռուսները ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո տասը տարվա կտրվածքով Ռուսաստանի քաղաքացիություն ստացած վրացիներին ուղղակիորեն դուրս շպրտեցին այնտեղից: Էլ չեմ ասում, որ ռուսաստանաբնակ վրացի դոլարային միլիարդատերեր զրկվեցին իրենց ունեցվածքից:

Եթե 3,5 միլիոն հայից թեկուզ կես միլիոնին արտաքսեն Ռուսաստանից Հայաստան, մեր երկրում սոցիալական պայթյուն կլինի: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Ռուսաստանը մեկ շաբաթով արգելափակի տրանսֆերտները դեպի Հայաստան: Տրանսֆերտների 95 տոկոսը Հայաստան Ռուսաստանից է գալիս: Նիկոլ Փաշինյանը ծաղրում է Ռուսաստանին, հանդես է գալիս հակառուսական հռետորաբանությամբ, փորձում գոհացնել Արևմուտքին, նույն բառապաշարով մեղադրում է Ռուսաստանին, բայց նա հասկանո՞ւմ է, որ Հայաստանը Մերձբալթյան երկրներից մեկը չի, որը շրջապատված է քաղաքակիրթ եվրոպական պետություններով և ունի ելք դեպի ծով: Հայաստանը շրջապատված է երկու թշնամական պետության կողմից, որոնք պահի են սպասում, որ ընդհանրապես ոչնչացնեն հայերին այս 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ, Լավրովի հայտարարությունը սպառնալիք էր: «Նա պարզ հասկացրեց՝ եթե որևէ մեկը մտածում է, որ Հայաստանը դառնալու է Արևմուտքի պլացդարմ Ռուսաստանի դեմ, ապա իրենք կնախընտրեն, որ Հայաստանը դառնա թուրքական տարածք, Թուրքիայից էլ կկորզեն չեզոքություն՝ ապագայում ռուս-եվրոպական ավելի գլոբալ հակամարտության պարագայում, քան թույլ կտան, որ Հայաստանը դառնա գլխացավանք իրենց համար: Չի բացառվում, որ այս տեսակետին հակվի նաև հարևան Իրանը: Նա պարզ հասկացրել է, որ իր համար անընդունելի է ֆրանսիացիների, բրիտանացիների, ամերիկացիների ներկայությունն իր հյուսիս-արևմտյան սահմանին և մի տարածաշրջանի կողքին, որը պայթյունավտանգ է էթնիկ առումով: Հյուսիս-արևմտյան Իրանը կոմպակտ բնակեցված է ադրբեջանցիներով, և Արևմուտքը երբևիցե չի թաքցրել, որ ադրբեջանցիներին ժամանակին կօգտագործի Իրանի դեմ՝ որպես հինգերորդ շարասյուն Իրանը ներսից պայթեցնելու, քանդելու համար: Այս իրավիճակում Նիկոլի հիստերիկ դրսևորումները զարմանք են առաջացնում:

Նիկոլի իշխանությունը մի քանի անգամ փրկվել է ռուսների կողմից, ինչը փաստագրված է: 44-օրյա պատերազմից հետո Նիկոլի իշխանությունը փրկել է անձամբ Պուտինը: 2020 թ.-ի նոյեմբերի 17-ին ռուսական РТР հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Նիկոլն, իր կարծիքով, դավաճան չէ: Սա ցնծություն առաջացրեց Նիկոլի թիմակիցների և նիկոլականների մոտ: Նիկոլի իշխանության փրկության վերաբերյալ հայտարարություններ են արել նաև պրոկրեմլյան գործիչներ, ինչպես, օրինակ՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը պարզ բացահայտեց՝ 2021 թ.-ի փետրվարին Հայաստանի բանակի գլխավոր շտաբի ըմբոստացումը Նիկոլի դեմ կանխվել է ռուսների կողմից, Կոնստանտին Զատուլինն էլ հեռավար կարգով իր հարցազրույցներից մեկում Sputnik Armenia-ի տաղավարում ասաց, որ ռուսները մի քանի անգամ փրկել են Նիկոլի իշխանությունը: Հիմա ինձ մոտ արդեն շատ խիստ կասկածներ են առաջանում, որ Նիկոլը դիտավորյալ իր քայլերով շատ թուլացնում է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի վերջում Ռուսաստանը, որը մի քանի անգամ փրկել է իր իշխանությունը, շատ հեշտությամբ կլանի Հայաստանի Հանրապետությունը: Կամ՝ Նիկոլ Փաշինյանը տարրական անգրագետ, արկածախնդիր է, որն այսպիսի քայլերով, իրոք, հակառուսական տրամադրություններ ունենալով, ուղղակի տանում է մեզ կործանման՝ թույլ տալով, որ այս պարագայում Ռուսաստանը սկուտեղի վրա մեզ ծախի թուրքերին»,-ընդգծում է քաղաքագետը:

Ամենուր քննարկումներ ու բանակցություններ են մեր տարածաշրջանում իրավիճակի հետ կապված: Տպավորություն է, թե բոլորը մեզ են քննարկում, իսկ Հայաստանը մի անկյունում կանգնած հետևում է և ուղղակի պարբերաբար ասում, որ կկնքի «Խաղաղության պայմանագիր»: Դիտորդի կարգավիճակո՞ւմ ենք հայտնվել: «Դա այդպես էլ պետք է լիներ: Եթե հայաստանյան հասարակությունը մտածում էր, որ իր զարհուրելի ու զավեշտալի քայլով աշխարհին պետք է ինչ-որ բան պարտադրի, չարաչար սխալվում էր: Աշխարհը դեռ չէր տեսել մեկ դեպք, երբ պարտված լիդերը, որը տանում էր սեփական ժողովրդին սպանդի և տանում է խայտառակ պարտության, պատերազմից ամիսներ անց վերընտրվում է: Մենք արեցինք դա, իսկ հիմա պետք է ամբողջությամբ «ըմբոշխնենք» մեր արածի հետևանքները: Պարտված երկրին ոչ ոք չի հարգում, պարտված լիդերին ոչ ոք բանի տեղ չի դնում, պարտված լիդերը պետք է ընդամենը գլուխը կախ կատարի այն, ինչ իրեն պարտադրում են հաղթածները և աշխարհի գերտերությունները, որոնք մեր պարագայում ունեն շահեր:

2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո ոչ թե բանակցային սեղանի շուրջ ենք, այլ բանակցային սեղանի վրա ենք: Հայ ժողովուրդը, Նիկոլ ընտրելով, մտածում էր, որ դա մեր ընտրությունն է, Նիկոլն ունի պողպատե մանդատ: Այդ մարդիկ չարաչար սխալվում են, դա իրենց խայտառակությունն է: Նիկոլը իր ներսի պողպատե մանդատով դրսում արհամարհված լիդեր է, որի պողպատե մանդատը դրսում դառնում է ընդամենը թղթե շերեփ: Ամեն քայլափոխի թութակի նման անընդհատ կրկնել «Խաղաղության պայմանագիր» կնքելու մասին՝ ուղղակի նվաստացուցիչ է: Մի քանի օր առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Արարատ Միրզոևին ընդհատեց նույն նախադասությունն ասելուց և նշեց, որ խաղաղություն կնքելը պանացեա չէ, այսինքն՝ երաշխիք չէ ձեզ համար, որ խաղաղություն լինելու է: Ադրբեջանը քանի՞ անգամ պետք է կրկնի Հայաստանի գործող իշխանությունների և հատկապես հայաստանյան հասարակության համար՝ որքան ուզում եք խաղաղություն մուրացեք, խաղաղություն չեք ստանալու, պետք է անեք այն ամենը, ինչը ձեզ պարտադրում ենք: Ի դեպ, այս նախադասությունը գրեթե նույն բովանդակությամբ օրեր առաջ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանը պետք է անի այն ամենը, ինչ ասում ենք: Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի նույն տեմպերով, նույն բովանդակությամբ, Հայաստանից ոչինչ չի մնալու»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըՀունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցԱրթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղ Վարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Ամենադիտված