«Հիմա որ դրանց պատասխանատվության կանչեմ՝ տեսեք ձեններն ուր կհասնի»․ Վարդան Այվազյան
ՔաղաքականությունՀԱՅԵԼԻ / «Իմ դեմ աշխատում են և սուտ լուրեր տարածում :Միտումնավոր են գրել: Հիմա որ ես էտ մարդկանց պատասխանատվության կկանչեմ, տեսեք դրանց ձենն ուր կհասնի: Ոչ թե հորինված է, այլ սուտ է, մինչև վերջ: Տականքությունը չափ ունի, բայց երբ պատասխանատվության ես կանչում, դառնում են նողկալի»,-վստահեցնում է Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Վարդան Այվազյանը:
«Ընտրողն իմ ու քեզ պես մարդ է, իր խնդիրներով, պարզապես այս անգամ ես եմ գնում ընտրության, հետո իրենք կգնան, ես կընտրեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Փաստ» թերթի տեղեկություններով`«երեկ Չարենցավան քաղաքում Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու Վարդան Այվազյանը մտնելով իր շտաբ հայտարարել է. «Կոստյումս հանեմ, գցեմ Չարենցավան, սաղ ինձ կընտրեն»: