Մակրոնի հայտարարությունը չափազանց վտանգավոր է․ Նարիշկին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինվորների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն աշխարհը մղում են դեպի երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս մասին «Соловьев Live»–ի եթերում հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նարիշկինը նախագահ Մակրոնի սուր ու սպառնալից հայտարարություններն անվանել է եվրոպական ներկայիս էլիտաների «քաղաքական անգրագիտության օրինակ»։
«Իհարկե, ցավալի է դա տեսնել, ցավալի է հետևել, ցավալի է հասկանալ, որ ներկայիս եվրոպական և հյուսիսատլանտյան էլիտաների բանակցային կարողությունները շատ ցածր մակարդակի վրա են ․․․ Բայց այս հայտարարությունը չափազանց վտանգավոր է»,- ասել է Նարիշկինը։
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նախ ասել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է մտածեն Ուկրաինա զինվորականներ ուղարկելու մասին, իսկ հետո, ՆԱՏՕ-ի գործընկերների լայնածավալ քննադատություններից և հակադարձումներից հետո, հայտարարել էր, որ ֆրանսիացի զինվորականներին ռազմաճակատ ուղարկելու հարցն օրակարգում չկա: