Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Զելենսկու ավտոշարասյանը․ ԶԼՄ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունական Prototema թերթը պնդում է, որ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Օդեսայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյանը։
Թերթը հղում է անում Հունաստանի կառավարության անանուն աղբյուրներին։ Ենթադրվում է, որ հարվածն իրականացվել է այն ժամանակ, երբ Զելենսկու ավտոշարասյունը հունական պատվիրակության հետ է եղել։ Հրապարակման մեջ ասվում է, որ Հունաստանի պատվիրակության կազմից ոչ ոք չի տուժել։
Ուկրաինայի պաշտոնական գերատեսչությունները չեն մեկնաբանել տեղեկությունը։