Թուրքիան լшյնածшվալ ցшմաքшյին ռազմшկшն գործողություն է ծրшգրում
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքական բանակը ծրագրում է լայնածավալ ցամաքային ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական «Hürriyet» թերթին։
«Առաջին հերթին, լայնածավալ ցամաքային գործողություն կիրականացվի այն տարածաշրջանում, որտեղ իրականացվել է «Ճանկ-կողպեք» գործողությունը», - ասում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:
Նրա խոսքով՝ Անկարան գործողությունից առաջ պայմանավորվածություն է ձեռք բերել Իրաքի կենտրոնական վարչակազմի եւ Էրբիլի (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) վարչակազմի հետ։
Թուրքիան, ըստ Hürriyet-ի, մտադիր է կազմակերպությունից «փակել» Իրաքի հետ սահմանի ողջ 378 կմ-ը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live