Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցք (ձյուն, բուք) դժվարանցանելի է բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Դիլիջանի ոլորաններում, «Մեղրու սար», «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածներում, Աշոցքի, Ամասիայի, Անիի, Արթիկի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և Սիսիան, Քաջարան, Ջերմուկ, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live