20 տոննա ցորենով բարձված «Iveco» բեռնատարը Ստեփանավանի ոլորաններում կողաշրջվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Մկրտիչ Փ.-ն իր վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Օպերտիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, և դասակի հրամանատար Սերգեյ Համբարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել և տեղում մինչև այս պահը ծառայությոսւն են կատարում նույն վաշտի պարեկներ Վաչագան Նանյանն ու Հայկ Հովհաննիսյանը, որպեսզի հետաքրրքասեր վարորդները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մոտ 20 տոննա ցորենով: