Ողբերգական դեպք՝ Ջրվեժում. հրդեհ է բռնկվել տանը. հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված մարմինը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի մելքոնյան փողոցի թիվ տանը հրդդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջներրը մարել են այն:
Մարելուց հետո նշված տանը՝ բազմոցին, հայտնաբերել են տղամարդու կիսաայրված դի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետն ու ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետը:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Բաղյանի հանձնարարականով՝ դին դիատարով տեղափոխվեց «Աբովյան» բժշկական կենտրոնի դիահերձարան: