Հայերեն

Եվրամիության աննախադեպ քայլը Հայաստանի հանդեպ

Աշխարհ

1in.am / Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին նախօրեին հայտարարել է, որ Եվրամիությունը 7 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանում ընտրական գործընթացի վերահսկողության մեխանիզմների համար, և ինչպես երբեք հետևում է գործընթացներին: Դեսպանը միևնույն ժամանակ հայտարարել է նաև, որ եթե Հայաստանում ընտրությունները լավ անցկացվեն, ապա Եվրամիությունն ավելի շատ ներդրումներ կանի և ծրագրեր կիրականացնի Հայաստանում: Այն, որ խորհրդարանի ընտրությունը Արևմուտքի վերաբերմունքի առումով աննախադեպ է, իհարկե անկասկած է: Առաջին անգամ Արևմուտքը, փաստորեն, ֆինանսական ներդրում է ունենում Հայաստանում ընտրական գործընթացի ժողովրդավարականության գործում: Իհարկե դրանք ահռելի ֆինանսներ չեն, սակայն հատկանշական է փաստն ինքնին: Այնուհանդերձ այդքան էլ պարզ չէ, թե ինչ է բխում այդ փաստից և աննախադեպ ուշադրությունից: Մասնավորապես, այդքան էլ պարզ չէ, թե ինչն է համարվելու լավ անցած ընտրություն, այսինքն՝ որ դեպքում է ընտրությունը լավ անցկացված համարվելու, իսկ որ դեպքում՝ վատ:

Ի վերջո, այստեղ կա չափազանց կարևոր մի նրբերանգ, որին Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ուշադրություն դարձնում են, թե ոչ, պարզ չէ, սակայն հստակ է, որ այդ նրբերանգը հույժ կարևոր է և դրան պետք է դարձնել արժանի ուշադրություն: Նրբերանգը հույժ կարևոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման և անվտանգության առումով կարևորագույն գործընկեր հանդիսացող թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության, թե՛ ԵՄ-ի առանձին երկրների հանդեպ հասարակության, Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքի, ընկալումների տեսանկյունից: Ի վերջո, շատ կարևոր է, որ ընտրական գործընթացի հանդեպ ԱՄՆ-ի ու Եվրամիության գնահատականն ու եզրակացությունները լինեն ներդաշնակ, համահունչ: Բանն իհարկե դրանց նույնականությունը չէ, կրկնությունը կամ կրկնօրինակումը չէ: Առավել ևս, բանը 100 տոկոսով գնահատականների համընկնումը չէ, և ընդհանրապես որևէ տոկոսային հարաբերակցությունը չէ: Բանն այն է, որ ԱՄՆ-ի ու Եվրամիության գնահատականները, եզրակացությունը լինեն Հայաստանի քաղաքացիների, հասարակության համար հասկանալի, ընկալելի, այսպես ասած՝ լեգիտիմ: Դրանից է կախված Հայաստանի քաղաքացու վերաբերմունքը իրեն ժողովրդավարության և զարգացման հարցում գործընկերություն, օգնություն, բարեկամական ձեռք առաջարկող գործընկերների հանդեպ:

Եվ ի վերջո այստեղ, այս տիրույթում, Հայաստանի հանրության մոտ այդ գործընկերների հանդեպ տարաբնույթ ընկալումների տիրույթում իրենց մեծ ազդեցությունն են թողել նախորդ ընտրություններում հնչած գնահատականներն ու դրան հաջորդած քայլերը, որ արել են ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, միջազգային հանրությունը: Դրանք Հայաստանի հանրության համար այդքան էլ հասկանալի և լեգիտիմ չեն եղել, ինչով էլ ի դեպ պայմանավորված է եղել այն, որ չնայած Հայաստանին ցուցաբերված ահռելի օգնությանը՝ թե՛ նյութական, թե՛ ֆինանսական, թե՛ խորհրդատվական, ԱՄՆ-ն ու Եվրամիությունն այդպես էլ չեն կարողացել հասնել Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գիտակցման գերակայության: Որովհետև հանրության մոտ ոչ միարժեք տպավորությունները իշխանությունն օգտագործել է իր մանևրի համար, իրավիճակը իրեն նպաստավոր դարձնելու համար, Հայաստանի խնդիրը թողնելով ածանցյալ: Ահա այս իմաստով, եթե հայտարարվում է աննախադեպ ուշադրության, աննախադեպ կարգի ներգրավվածության մասին՝ ինչը չափազանց ողջունելի է հենց Հայաստանի շահի և անվտանգության տեսանկյունից, պետք է լինի նաև համարժեք պատասխանատու վերաբերմունք այդ նուրբ հանգամանքի, ասպեկտի առումով: Այդ համատեքստում էլ կարևոր է դառնում, թե արդյո՞ք լավ ու վատ ընտրություն բնորոշման հարցում Հայաստանի հանրության և միջազգային հանրության մոտեցումները կլինեն ներդաշնակ, կլինի իսկապես փոխըմբռնում և հետևաբար նաև փոխադարձ լեգիտիմություն:

Ի վերջո, Հայաստանի քաղաքակրթական զարգացումը, ժողովրդավարացումն ու արդիականացումը, և այդ ամենի ընդգրկումով անվտանգության ամրացումը կախված է առանցքային մասով հենց այն վերաբերմունքից, վստահության այն աստիճանից, որ կլինի միջազգային հանրության կամ գործընկերների և Հայաստանի քաղաքացիների, հասարակության միջև:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված