Ուկրաինայում հայտարարել են, որ երկրում կարող են «արևմտյան զորքեր հայտնվել»
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը խոստովանել է, որ Արևմուտքը կարող է սկսել Ուկրաինային օգնել ոչ միայն զենքով, այլ նաև զորքերով, գրում է Украинская правда-ն։
«Մենք բացարձակապես չենք բացառում որոշակի երկրների որոշակի զորամասերի հայտնվելը մեր տարածքում, եթե նրանք համապատասխան որոշում կայացնեն»,- նշել է նա։
Միաժամանակ, ԱԱԽ քարտուղարը զգուշացրել է, որ Ուկրաինա օտարերկրյա զինվորականներ ուղարկելու հարցը շատ զգայուն է և կարող է ոչ միշտ հրապարակային լինել։
Դանիլովը հիշեցրել է, որ այժմ Ուկրաինան իր արևմտյան գործընկերներից առաջին հերթին զենքի ժամանակին մատակարարումներ է ակնկալում։