Մահացել է Գրիշա Մելիք-Սարգսյանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մահացել է Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյանը:
Նա ծնվել էր 1951թ. Երևանում:
1973թ-ից աշխատել է ՀՀ դատախազության համակարգում:
1999թ. նշանակվել է ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարանի դատավոր:
Ուներ արդարադատության առաջին դասի խորհրդականի և պրոֆեսորի կոչում: Ռուսաստանի բնական գիտությունների Ակադեմիայի հայկական մասնաճյուղի ակադեմիկոս էր, Հայաստանի ազնվականների, իրավաբանների և դատավորների միությունների, ինչպես նաև Հայաստանի և ԼՂՀ գրողների միության անդամ:
Գրիշա Համբարձումի Մելիք-Սարգսյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 11-ին ժամը 18։00-ին Երևանի Նոր Նորքի 5–րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորության արարողությունը կկատարվի մարտի 12-ին ժամը 13։00-ին Սուրբ Սարգիս եկեղեցուց՝ Առինջ գյուղի հին գերեզմանոցում։