Հռոմի պապն Ուկրաինային անվանել է «պարտվող կողմ»
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հռոմի Ֆրանցիսկոս պապն Ուկրաինային անվանել է Ռուսաստանի հետ պատերազմում պարտվող կողմ և ասել, որ նա պետք է քաջություն գտնի ընդունելու դա՝ համաձայնվելով բանակցություններին։
Այս մասին պոնտիֆիկոսն ասել է շվեյցարական RSI հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր կհեռարձակվի մարտի 20-ին։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում Ուկրաինայի հնարավոր պարտությանը, Հռոմի պապն ասել է, որ ավելի ուժեղ է համարում նրան, ով մտածում է մարդկանց մասին և տեսնում է իրավիճակը, և ով «քաջություն ունի բարձրացնել սպիտակ դրոշը և բանակցել»։
Պոնտիֆիկոսի խոսքով՝ այսօր բանակցությունները կարող են վարվել միջազգային ուժերի օգնությամբ։
«Այսօր կարելի է բանակցել միջազգային ուժերի օգնությամբ, «բանակցություն» բառը համարձակ է։ Երբ տեսնում ես, որ պարտվում ես, ամեն ինչ սխալ է ընթանում, պետք է բանակցություններ վարելու համարձակություն ունենաս։ Ամաչում եք, բայց քանի՞ մահով դա կավարտվի: Ժամանակին բանակցեք, փնտրեք ինչ-որ երկիր, որը միջնորդի դեր կկատարի»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Նրա խոսքով՝ այժմ ուկրաինական հակամարտությունում շատ են նրանք, ովքեր ցանկանում են հանդես գալ որպես միջնորդ, մասնավորապես՝ Թուրքիան։
«Մի ամաչեք բանակցել, քանի դեռ իրավիճակը չի վատթարացել», - հավելել է պապը: