Երևանում մեքենա ա այրվել
ՀասարակությունՄարտի 20-ին, ժամը 10:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ. Բաբաջանյան փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ 10:54-ին: Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ML 814 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ն.) շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը: