ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի մասին Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի խոսքերին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ-ից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ ուշադրություն են դարձրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հեպիի հայտարարություններին, ով նշել էր, որ պատրաստ է աջակցել Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքների» դեպքում։
«Մեզ այլևս չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնը դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական էությունը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, բայց Հիպիի բացահայտումները նաև ուղղակի հաստատում են, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում տարվող իր քաղաքականության գործիք՝ ուղղված Ռուսաստանի դեմ»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից։
ՌԴ արտաքին գերատեսչությունից նաև նշել են, որ այս իրավիճակը Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար մտորումների առիթ պետք է հանդիսանա։