Ջրատարը վնասվել է սnղшնքի հետևանքով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 11-ին, ժամը 11։00-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արզնի 2 ջրատարը սողանքի պատճառով վնասվել է. դադարեցվել է ջրագծի շահագործումը:
ՆԳՆ փրկրարա ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ մարտի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում Քանաքեռավանի ամառանոցների մոտակայքում՝ Հրազդան գետի ափամերձ հատվածում, տեղի է ունեցել սողանք (մոտ 20 մ), ինչի հետևանքով վնասվել է Արզնի 2-Երևան ջրատարը (1000 մմ)։
Փրկարարները տեղում իրականացնում են ակնադիտական ուսումնասիրություններ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական և սահած հողաշերտի մաքրման աշխատանքներ, ինչպես նաև ձեռնարկվում են միջոցառումներ գետի հունի լայնացման և լանջի բեռնաթափման ուղղությամբ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live