Ինքնասպանություն Երևանում
ՀասարակությունԱյսօր առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Մասոյանն է։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։