ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն՝ նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության քաղաքացիական ծառայության 16 թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով համալրելու համար:
Ընդունելության պայմաններին, թափուր պաշտոնների անվանացանկին, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթներին, ինչպես նաև կրթության, մասնագիտության, որակավորման աստիճանի, աշխատանքային ստաժի և (կամ) աշխատանքի բնագավառում փորձի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ պաշտպանության նախարարության mil.am պաշտոնական կայքէջի «Գրադարան» բաժնի «Քաղաքացիական ծառայություն» ենթաբաժնում՝ «ՀՀ ՊՆ համակարգի թափուր պաշտոնների ընդունելություն» հղումով: