Դանակահարություն՝ Երևանում. 18-ամյա տղան մահացել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դանակահարություն է տեղի ունեցել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ, ինչի արդյունքում 18–ամյան տղան մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Նշվում է, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված երեխա:
Ոստիկանները նշված քոլեջի հարևանությամբ գտնվող թիվ 54 շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր և կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի մասում նույնպես եղել են արնանման հետքեր:
Կայքի փոխանցմամբ՝ կարճ ժամանակ անց հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան գիտակցության չգալով մահացել է։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-ամյա Ռաֆայել Հ.-ն է, որը սովորում էր Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live