9000-90 հազար դրամ․ տրանսպորտի ուղեվարձը կթանկանա․ նախագիծն ընդունվեց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի ավագանին 32 «կողմ», 2 «դեմ» ձայներով ընդունեց տրանսպորտի նոր ուղեվարձ սահմանելու մասին նախագիծը։
30 օր երթևեկելու համար սահմանվել է 9 000 դրամ։ Եռամսյակային փաթեթը 24 000 դրամ է, տարեկանը՝ 90 000 դրամ:
Նախատեսվում է ներդնել 90 րոպեանոց տոմսեր՝ 280-300 դրամ 3 ուղևորության համար, 1 օրվա համար՝ 880-900 դրամ՝ 8 երթևեկության համար, 7 օրվա համար՝ 4800-5000 դրամ՝ 30 ուղևորության համար։ Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում նախատեսված է մեկանգամյա օգտագործում:
Կներդրվեն նաև 30 օր (8800-9000 դրամ), 90 օր (23600-24000 դրամ) և 365 օր (88000-90000 դրամ) անսահմանափակ ճանապարհորդության հնարավորությամբ տոմսեր։
Ներդրվում է նաև ամսական 10 ուղևորության բազմակի օգտագործման տոմս (2100-2200 դրամ)։
Տոմս էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում արժեքը կլինի ավելի ցածր, քան ֆիզիկական տոմսը: