Այս իշխանությունը բոլորին գերազանցել է իր կոռուպցիոն մտածելակերպով. Չալաբյան
ՔաղաքականությունԱյսօր նախաձեռնության մի շարք անդամներով մոտեցանք այստեղ, որպեսզի ստորագրենք բողոքագիրը և կոչ անենք նաև մեր համախոհներին, աջակիցներին՝ միանալ բողոքագրին։ Այս մասին այսօր Կոնսերվատորիայում մեկնարկած ստորագրահավաքին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով նախկին խորհրդային հանրապետությունում ոչ բոլորն ունեին կոնսերվատորիաներ, որովհետև չունեին այնպիսի արվեստ, որը կար ՀՀ-ում։
«Էն մարդիկ, որոնք որոշել են սա առևտրի օբյետ սարքել ու դրա վրա փող ստանալ, ոչ մի բարոյական, իրավական, քաղաքական իրավունք չունեն, քանի որ մեզ չեն հարցրել. սա մեր բոլորի հանրային սեփականությունն է, նման հարցերը կարելի է լուծել միայն հանրաքվեներով... Սա դասական կոռուպցիա է, վերցնել մշակութային հիմնարկը, վերածել առևտրային օբյետկտի ու փող աշխատել, դրանից ավելի վատ կոռուպցիա դժվար է պատկերացնել։ Էս իշխանությունը բոլորին գերազանցել է իր կոռուպցիոն մտածելակերպով»,- ասաց Չալաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում