Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, հաղորդում է Armsport.am–ը։
Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի և «Նապոլիի» ֆուտբոլիստ Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ, և նրանք գլխավորում են այս ցանկը։ Այժմ երկու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները գնահատվում են 110 մլն եվրո։
Լավագույն եռյակը եզրափակում է «Միլանի» ներկայացուցիչ Ռաֆայել Լեաուն․ պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 մլն եվրո։
Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։