Չեռնոգորիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 14-ի գիշերը Չեռնոգորիայում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC):
Փորձագետների տվյալներով՝ առաջին ցնցումը տեղի է ունեցել 03.06-ին (Մոսկվայի ժամանակով 06:06-ին) Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայից 76 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է 236 հազար քաղաքացի։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,3 բալ, իսկ աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին պաշտոնական հաղորդագրություններ չկան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live