Լուկաշենկոն սկանդալային հայտարարություն է արել
ԱշխարհԻնչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ նշելով, որ Երեւանից եվրոպական երկիր մեկնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել: Լուկաշենկոն մանրամասնել է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի տասնիննին, եւ ինքնաթիռը մեկնել է Եվրոպա տարանցիկ ուղղություն ընտրելով Բելառուսը: Այս հայտարարությունը հաստատվել է նաեւ Բելառուսի սահմանապահ ծառայության ղեկավար Անտոն Բիչկովսկին: Վերջինս եւս հայտարարել է, որ Երեւանից Բուլղարիա մեկնող ինքնաթիռում հայտնաբերվել է ռադիոակտիվ նյութ: ՀՀ Քաղաքացիակական ավիացիայի գլխավոր վարչությունը սակայն հերթել է այս հայտարարությունը նշելով, որ ուղիղ թռիչքներ Երեւանից Բելառուս չեն իրականացվում: