Կենսաթոշակների և նպաստների մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բանկային քարտով առևտուր անելու դեպքում թոշակառուները, նպաստառուները գնման 10 տոկոսի չափով հետվճար են ստանում՝ մինչև 5000 դրամի չափով։ Հունվար ամսին ծրագրից օգտվել է 189 հազար շահառու, փետրվարին՝ 220 584: Այս մասին կառավարության նիստում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ աճը հունվարին կազմել է ավելի քան 30 հազար: «Անկանխիկ շրջանառությունը հունվարին կազմել է 6 մլրդ դրամ, փետրվարին՝ 8,2 մլրդ դրամ, իսկ 2023 թ. դեկտեմբերին՝ 7,5 մլրդ դրամ: Ընդհանուր՝ ծրագրի մեկնարկից սկսած, կենսաթոշակային քարտերով գրանցվել է 84,5 մլրդ դրամ անկանխիկ շրջանառություն»,-ասել է փոխնախարարը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live