5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է NHK-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 00:14-ին (Երևանի ժամանակով 19:14-ին), էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմայի ափերի մոտ՝ 50 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի սկսվելուց առաջ տեղի բնակիչները նախազգուշացում են ստացել մոտալուտ երկրաշարժի մասին։ Սեյսմոլոգները հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը հանել են։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նույնիսկ Տոկիոյում։ Զոհերի, ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live