Արգամ Աբրահամյանի թիկնապահը կալանավորվեց
ՀասարակությունARMTIMES-ից տեղեկանում ենք, որ Արտաշատում գործող «Ամորե» գիշերային ակումբի տնօրեն Գեղամ Հակոբյանը, որը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արգամ Աբրահամյանի թիկնապահներից է, կալանավորվել է: Այդ մասին այսօր կայքի հետ զրույցում հայտնել է նրա եղբայրը՝ Ալբերտ Հակոբյանը:
Գեղամ Հակոբյանը նախորդ շաբաթ ձերբակալվել էր ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու մեղադրանքով: