Հայերեն

Ե՞րբ է Հայաստանը դուրս գալու ՀԱՊԿ-ից

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մի քանի օր է քննարկման առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ասուլիսի ժամանակ։ «Ասում են՝ ՀՀ-ն պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Մենք Տավուշից ոչ մի գյուղ չենք տալու։ Երբ Ադրբեջանը ներկայացնում է գյուղերի անուններ, ՀՀ-ում երբեք նման գյուղեր չեն եղել»,- ի թիվս այլնի հայտարարել է Փաշինյանը։

Իսկ այսօր էլ  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ասաց, որ ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի բանակցել ՀՀ որևէ գյուղ որևէ մեկին տալու ուղղությամբ։ «Մեր համոզմամբ երկու երկրների միջև փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը և հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է նա։

Այդ 4 գյուղը, չեմ կարծում, որ մեծ ռեզոնանս է առաջացնելու, նամանավանդ, որ դրա մեջ որևէ նորություն չկա․ այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։

image_750x_65f453b4e1b88.jpg

«Արդեն ինչքան ժամանակ չեմ մեկնաբանում այսպիսի բաներ, քանի որ անիմաստ եմ համարում, մենք շատ հերքումներ ենք տեսել, կարծիքներ ու պնդումներ, որ այս կամ այն բանը տեղի չի ունենալու, բայց տեղի է ունեցել։ Խնդիրն այն է, որ մենք 2018 թ․-ից սկսած կորուստներով շարժվում ենք, և ապատիա է տիրում այդ կորուստների հետ կապված։ Ո՛չ զարմանալու բան կա, ո՛չ շոկային թերապիան անցել է արդեն, մարդիկ ապատիայի մեջ հետևում են կամ արդեն չեն էլ հետևում»,- ասաց Բաբայանը։

Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները լարված են պահում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ՔՊ պատգամավորները խոսում են նրանից, որ հնարավոր է ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այսօր էլ ԱԺ-ում ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը ասաց․ «Ի՞նչ ենք մենք ուզում ՀԱՊԿ-ից, մենք ոչ մեկից ոչինչ չենք ուզում, առաջնորդվում ենք ՀՀ շահով, մենք ՀՀ անվտանգությունն ենք ուզում և սա է այն մոտիվացիան, որով անդամակցել ենք ՀԱՊԿ-ի»։

Իսկ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, արդյո՞ք Հայաստանը կմա ԵԱՏՄ-ում․ Բաբայանը ասաց, որ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև պատմական, մշակութային, ժաղավրդական հարաբերությունները որևէ տեղ անպայման չի, որ գրված լինի դրանք կան։

«Այս պահին մենք հսկայածավալ առևտրային շրջանառություն ունենք ՌԴ-ի հետ, 2023թ․ դրությամբ ՌԴ-ը մեր համար առաջին տեղում է գտնվում արտահանող և ներմուծող երկրների ցուցակում։ Մեր ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլար անցյալ տարի։ Ի՞նչ եք կարծում ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո այդ 7 մլրդ դոլարի շրջանառություն ունեցող հարաբերությունները կարո՞ղ են մեկ օրում ոչնչացվել, իհարկե, ո՛չ»,- ասաց Բաբայանը։

Բաբայանը նաև նշեց․ «Ես հակված եմ մտածել, որ այո՛, Հայաստանը շուտով դուրս կգա ՀԱՊԿ-ից, բայց դեռ մնալու է ԵԱՏՄ-ում։ Հայաստանը դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից, դե յուրե շուտով դուրս կգա»։ 

Իսկ Եվրոպայի մասով Վահան Բաբայանն ասաց, որ ԵՄ-ի անդամակցության թեկնածու դառնանք, բայց անդամ դառնալու համար պահանջվելու են տասնյակ տարիներ։ «Այդ տասնյակ տարիներն էլ պետք է բացատրեն՝ ո՞նց ենք ապրելու, մեր գյուղացիները իրենց ապրանքները Եվրոպայում են արտահանելո՞ւ, մենք ո՞նց ենք ապրելու, որ այսքանը ասեն, շատ լավ կլինի։ Վիզայի ռեժիմի թուլացումը շատ լավ է, բայց ո՞ւր ենք հայտնվելու»,- եզրափակեց Բաբայանը։

 

«Սպիտակում կբացվի գործարան, բնակարաններ կկառուցվեն». «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանը խոստանում էԻտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվել
Ամենադիտված