ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կժամանի Հայաստան. պաշտոնական
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին այցելելու է Հայաստան։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 17-ին Ստոլտենբերգը Բաքվում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ մարտի 18-ին՝ Ադրբեջանի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ։ Նույն օրը նա կմեկնի Վրաստան, իսկ մարտի 19-ին կհանդիպի Հայաստանի նախագահի և վարչապետի հետ։