Ալիևի հերթական զառանցանքը՝ օկուպացված Ստեփանակերտից
Աշխարհ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հակահայ շեշտադրումներ է արել և հերթական բարբաջանքը թույլ տվել Հայաստանի և բռնազավթված Արցախի մասին։
Նա այսօր այցելել է օկուպացված Ստեփանակերտ, որտեղ հայտարարել է, որ «այն հին ադրբեջանական հող է»։
Բացի այդ, նա տեղեկացրել է, որ Ստեփանակերտի գլխավոր հրապարակը կանվանակոչվի «Հաղթանակի հրապարակ»։
Բաքվի բռնապետը նաև մեղադրել է Արցախի նախկին իշխանություններին, պնդելով, թե հենց «Ստեփանակերտում են կայացվել հակաադրբեջանական որոշումները»։
Հիշեցնենք, որ Ալիևը Ստեփանակերտ է այցելել և տոնական խարույկ վառելով՝ ժողովրդին շնորհավորելով Նովրուզի առթիվ։