Առաքել Մովսիսյանն ու Թաիրովի դպրոցի տնօրենը պատասխանատվության են ենթարկվել
ՀասարակությունARMTIMES.com /ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքել է Արմավիրի մարզի Թաիրով գյուղական համայնքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու Առաքել Մովսիսյանի քարոզարշավի ժամանակ գրանցված հերթական իրավախախտմանը:
Հիշեցնենք, որ Թաիրով համայնքի միջնակարգ դպրոցի դահլիճում մարտի 17-ին ուսուցչական եւ ծնողական կազմի հետ հանդիպում էր ունեցել Առաքել Մովսիսյանը, որի ընթացքում քարոզչություն էր անցկացրել: Հանդիպմանը մասնակցել էր նաեւ դպրոցի տնօրենը՝ Մարինե Բաղումյանը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ դեպքից հետո անմիջապես կապ են հաստատել Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ, նաեւ ՀՀԿ-ի լիազոր ներկայացուցիչներին են տեղյակ պահել խնդրի մասին: «Մարզպետարանից մեզ հավաստեցին, որ նաեւ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, ուսումնասիրել եւ կիրառել են պատասխանատվության միջոցներ կոնկրետ նաեւ դպրոցի տնօրինության հետ կապված, որ թույլ է տվել նման միջոցառում կազմակերպել»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ Թաիրովի միջնակարգ դպրոցի դահլիճը քարոզարշավի շրջանակներում նախապես տրամադրված դահլիճների ցանկում չի եղել, որի համար է տնօրենը ենթարկվել կարգապահական պատասխանատվության:
շարունակությունը՝ կայքում